Դեղաբույսեր
Ուրցը ժողովրդական բժշկության մեջ
Ուրցը շրթածաղկավորների ընտանիքին պատկանող վայրի բույս է: Այս բույսի լատիներեն անվանումն է՝ Thymus: Ուրցը Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայն գործածություն ունեցող բույս է:
Այն օգտագործում էին դեռեւս հին հույները. ուրցը նրանց համար խիզախության խորհրդանիշ էր: Իսկ հռոմեացի զինվորները խիզախություն եւ ուժ ավելացնելու համար, մարտից առաջ, լողանում էին ուրցի ջրով: Ուրցը պարունակում է եթերայուղ, որի բաղադրիչներն են` թիմոլը, կարվակրոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը: Այն պարունակում է նաեւ հետեւյալ քիմիական տարրերը` կալիում, կալցիում, մագնեզիում:
Բուժման նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում եւ չորացնում բացօթյա պայմաններում: Ավիցենան բույսից ստացած եթերայուղերը քսելու ձեւով օգտագործում էր գլխացավի համար, իսկ ամբողջ բույսը խորհուրդ էր տալիս օգտագործել փսխման եւ ասթմայի դեպքում: Դրանից պատրաստված թուրմը կարելի է օգտագործել ողողումների տեսքով` որպես բուժամիջոց բերանի խոռոչի հիվանդությունների եւ անգինայի ժամանակ:
Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի եւ այլ օգտակար նյութերի հետ խառնած, շատ լավ է ամբողջ օրգանիզմի աշխատանքին: Այն շատ լավ միզամուղ միջոց է, լավացնում է տեսողությունը, կերակրի հետ ուրցի օգտագործումը հանգստացնում է ատամնացավը: Ուրցը շատ ծանրամարս ուտելիքը դարձնում է դյուրամարս: Այն կանոնավորում է շնչառությունը եւ մի կարեւոր հատկություն եւս` աղիներից դուրս է բերում կլոր եւ տափակ որդերին: Միայն խորհուրդ չի տրվում շատ ուրց օգտագործել արյան ցածր ճնշում ունեցողներին:
Հաշվի առնելով այն փաստը, որ շատ-շատերն են աշխատում համակարգչով ու հոգնածություն զգում, առաջարկում ենք աչքերի հոգնածությունից ազատվելու դեղատոմս: Հոգնածությունից ազատվելու համար շատ է օգնում երիցուկի, մաղադանոսի, լորենու, սամիթի ու ծոթորի, ուրցի (տիմյան) թրջոցը: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 15 րոպե: Հետո բամբակը թրջում եք այս թուրմով ու դնում փակ աչքերին` թողնելով 3-4 րոպե: Այդ թուրմը պետք է սառը չլինի: Իսկապես այն հրաշալի է հանում աչքերի կարմրությունն ու հոգնածությունը:
Օգտակար խորհուրդներ
Առաջարկում ենք օրգանիզմը ճարպային եւ աղային նստվածքներից մաքրող, կրծքահեղձուկն ու սրտի կաթվածը կանխող ու նյութափոխանակությունը կարգավորող հին արեւելյան բուժամիջոց: 100-ական գրամ երիցուկը, սրոհունդը, անթառամը (կամ եգիպտացորենի թելիկները) եւ կեչու բողբոջները խառնել, սրճաղացով աղալ եւ պահել ամուր փակված ապակե ամանում: Երեկոյան այս խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 0,5 լ ջուր եւ թրմել թերմոսում 30-40 րոպե: Ապա քամել ու 1 բաժակ եփուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու խմել: Եփուկն ընդունելուց հետո ոչինչ չուտել եւ չխմել: Գործողությունը կատարել քնելուց առաջ: Առավոտյան մնացած հեղուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել նախաճաշից 15-20 րոպե առաջ: Այս բուժամիջոցը օգտակար է նաեւ տեսողությանը:
Աշնանային մաղձոտ տրամադրությունից ազատվելու միջոց
Առաջարկվող միջոցը շատ լավ օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռեւմատիկ ցավերի եւ տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատներ, 1 բաժին կատվախոտի արմատներ, 1 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի արմատ եւ 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս դեղաբույսերը լցնել 1 տարայի մեջ, որպեսզի «ընկերանան»: Այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր եւ հենց սկսի եռալ՝ անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակը ամբողջ օրվա ընթացքում: Եվ վերջապես յուրաքանչյուրիս բժիշկը մեր մեջ է: Գլխավոր խնդիրը մեր մեջ ոչ թե հիվանդություն, այլ առողջություն գտնելն է:
20.10.2009 Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY406LFK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ